ՄիջազգայինՄշակույթ

Գրականության Նոբելյան մրցանակակիրը ֆրանսիացի Պատրիկ Մոդիանոն է

Այս տարվա գրականության Նոբելյան մրցանակակիրը 69- ամյա ֆրանսիացի Պատրիկ Մոդիանոն է, այսօր հայտարարել է Նոբելյան հիմնադրամը։ Նա Ֆրանսիայի 11- րդ ներկայացուցիչն է, որն արժանանում է այս հեղինակավոր մրցանակին։

Մոդիանոն հայտնի գրող եւ սցենարիստ է, նրա շատ վեպեր էկրանավորվել են։ Վեպերի մեծ մասը կամ ինքնակենսագրական են կամ նվիրված են Երկրորդ աշխարահամարտում Ֆրանսիայի օկուպացիային։

Մոդիանին նաեւ Գոնկուրի մրցանակի է արժանացել «Ստվերոտ կրպակների փողոցը», Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակի «Բուլվարային շրջան» վեպերի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button