ԿարևորՔաղաքական

Գագիկ Ծառուկյանը պատրաստ է հանրապետության նախագահ դառնալ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը, եթե իր կարիքը զգացվի, ինչի մասին հայտարարել է այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իմ մտքում կա նոր նախագահի 4-5 թեկնածու, ովքեր արժանապատիվ մարդիկ են և կարող են այս երկիրը դնել զարգացման ուղու վրա և խնդիրները կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները կամ հանրությունը նրանցից որևէ մեկի թեկնածությունը կառաջարկի, ես պատրաստ եմ նրան պատշպանել և կողքին կանգնել։ Եթե իմ քաղաքական գործընկերները գտնեն, որ իմ կարքը կա այս ծանր, դժվար պահին, որ իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն դրան էլ եմ պատրաստ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Նա նշել է, որ հանրապետության նախագահ դառնալու դեպքում «մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրներ լուծում կստանան, պետությունը կդրվի ճիշտ հիմքի վրա»։ ԲՀԿ առաջնորդը հավաստիացրել է, որ դրանք միայն խոստումներ չեն։

Ցուցադրել ավելի
Back to top button