Սպորտ
Բացվեց հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանը


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևանում մեծ հանդիսավորությամբ բացվեց ժամանակակից օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի արձանը: Օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնի արձանը կառուցվել է իր իսկ անվան մարզադպրոցի բակում։ Բացման արարողությանը մասնակցել են նաեւ Միջազգային եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահները։
ՄՕԿ- ի , ԵՕԿ- ի եւ ԱՕԿ- ի նախագահներ Թոմաս Բախը, Պատրիկ Հիկեն եւ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել են նաեւ լրագրողների հետ։