Միջազգային

Արեւմտյան օդային հարվածներից հետո ԻՊ գրոհայինները նահանջում են

Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Կոբանի քաղաքից «Իսլամական պետության» գրոհայիններն ստիպված են նահանջել իրենց դիրքերի վրա Արեւմտյան կոալիցիայի անդամ երկրների օդային հարվածներից հետո։

Քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Իդրիս Նասանը Բի Բի Սի- ին հայտնել է, որ իսլամիստները, որոնք չորեքշաբթի վերահսկում էին քաղաքի մեկ երրորդից ավելին, այժմ «մի քանի տուն» են վերահսկում։

Նասանին ասել է, որ քրդական ջոկատներին ԻՊ- ին դիմագրավելու համար ավելի շատ զենք է պետք։

Ցուցադրել ավելի
Back to top button