Հասարակություն
«Air Armenia»- ն դադարեցրել է միայն Ֆրանկֆուրտ թռիչքները


«Air Armenia» ավիաընկերությունն այսօր հայտարարել է, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականացնում է բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ։
Ավիաընկերության երկու օդանավերի պլանային տեխնիկական սպասարկման խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել են դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթները: Համաձայն չվացուցակի՝ շարունակվում են դեպի Փարիզ և Աթենք կատարվող թռիչները։