ԿարևորՀասարակություն

Հայտնի դարձան ՄԻԵԴ դատավորների թեկնածուների անունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում հանրապետության նախագահին են ներկայացվել Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, Արմեն Հարությունյանի, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Գառնիկի Ղազարյանի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Նիկողոսի Հարությունյանի թեկնածությունները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն այս ընտրությունը կատարել է 14 հավակնորդներից։

Ըստ սահմանված կարգի՝ հրապարակումից հետո թեկնածուների ցուցակը կներկայացվի հնարապետության նախագահին, նրա կողմից  հաստատվելու դեպքում կուղարկվի Ստրասբուրգ: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի վերջնական ընտրությունը կատարելու է  Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:

Ի դեպ, ինչպես նախագահը, այնպես էլ ԵԽԽՎ-ն իրավունք ունեն մերժել բոլոր երեք թեկնածուներին։ Այդ դեպքում պետք է նոր մրցույթ հայտարարվի։

Back to top button