Միջազգային

Քրդերը բողոքի ցույցեր են բարձրացրել նաեւ Գերմանիայում

Քրդերն Անկարայի անգործության դեմ բողոքում են ոչ միայն Թուրքիայում: Բողոքի հանրահավաքներ Թուրքիայի դեսպանատների մետ տեղի են ունեցել նաև Եվրոպայում: «Շպիգելը» հաղորդում է, որ քրդերը միջազգային հանրությունից պահանջել են ավելի կոշտ պայքար վարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Գերմանական երկու քաղաքներում՝ Համբուրգում և Ցելլում, որտեղ կան մեծաթիվ քրդական համայնքներ, ցույցերը վերաճել են  զանգվածային անկարգությունների, տեղի քրդերի, եզդիների և մահմեդականների՝ նաև չեչենների միջև: Բախումների հետևանքով կան տասնյակ տուժածներ: Ոստիկաններին հաջողվել է որոշ չափով զսպել բորբոքված կրքերը, չնայած, իրավապահների վրա ցուցարարները նետել են քարեր և բոցավառվող նյութով շշեր:

Ցուցադրել ավելի
Back to top button