Հասարակություն

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Սոնա Հակոբյան
Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս տարի այն կկրի «Ապրել շիզոֆրենիայով» խորագիրը: Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես վատառողջ լինելուց երաշխավարված չէ և ոչ ոք, հետևաբար հոգեկան հիվանդությունը պետք չէ առանձնացնել բոլոր մյուս հիվանդություններից: Այս առումով պետք է նշել, որ հոգեկան առողջության թիվ մեկ թշնամին հապատասախան պիտակավորումն է, լրագրողների հետ զրույցում ասել է հոգեբույժ  Մարուքե Եղյանը: Առողջապահության համաշխարհային Կազմակերչպության տվյալների համաձայն՝ աշխարհում շուրջ 450 մլն մարդ ունի հոգեկան բնույթի որևէ խնդիր: Ինթրա հոգեկան առողջության կոնտրոնը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպելու է մի շարք միջոցառումներ նվիրված հանրային իրազեկմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button