Միջազգային

Կանադան միանում է ԻՊ -ի դեմ օդային պատերազմին

Այսօր հայտնի է դարձել, որ Կանադան նույնպես միանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալցիաի մղած օդային պատերազմին: Խորհրդարանում պատգամավորների ձայները գրեթե կիսվել են՝ 157 կողմ, 134 դեմ հարաբերակցությամբ: Այդուհանդերձ, կանադական ավիացիան 600 զինծառայողով առաջիկա օրերին արդեն կլինի Իրաքում:

Վարչապետ Սթիվեն Հարպերն այսօր բացառել է Կանադայի՝ Մերձավոր արևելքում ցամաքային գործողություններին մասնակցելու հնարավորությունը: Այսպիսով, «Իսլամական պետությանը» այժմ օդային հարվածներ են հասցնում Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան, այժմ նաև Կանադան: Կոալիցիոն զինուժն այսօր օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին քրդաբնակ Քոբանի քաղաքի մերձակայքում:

Մինչ արևմուտքը կրկին գնում է իսլամիստների դեմ պայքարում ավանդական ՝ ռազմական գոծողությունների ճանապարհով, կա մտավախություն, որ ահաբեկչության դեմ պայքարում կարող է բացվել երկրորդ ճակատ՝ թիկունքում: Սրբազան պատերազմին մասնակցում են, ոչ միայն մահմեդականները: «Իսլամական պետության» դրոշի ներքո կռվում են նաև եվրոպացիներ, ամերիկացիներ, ավստրալացիներ: Խալիֆաթի թիրախում այժմ ամբողջ աշխարհն է:

Ցուցադրել ավելի
Back to top button