Հասարակություն

Լույս է տեսել «Ամենայն Հայոց Կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցի» աշխատությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ռուսերեն լեզվով լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցի» աշխատությունը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Մենագրությունը ընթերցողին հնարավորություն է ընձեռում լավագույնս ծանոթանալու 1826-1856 թթ. Հայ Եկեղեցու ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև համակողմանի ուսումնասիրելու Հովհաննես Ը Կարբեցի Կաթողիկոսի գործունեությունը, մասնավորապես ռուսական կայսրության հետ ունեցած փոխհարաբերությունները:

Գրքում օգտագործվել են ռուսական կայսրության կառավարական գերատեսչությունների արխիվների, անվանական ֆոնդերի դեռևս անտիպ նյութեր, Հովհաննես Ը Կաթողիկոսի թղթակցությունը, ժամանակակիցների հուշեր, տվյալ ժամանակաշրջանի մամուլի հրապարակումներ:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Ցուցադրել ավելի
Back to top button