ԿարևորՍպորտ

Ինչպիսի շանսեր ունի Հայաստանը Սերբիայի հետ խաղում

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Այս օրերին հայ մարզասերներին հուզող ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին կայանալիք Սերբիայի ընտրանու հետ խաղում։ Եթե հաշվի առնենք, որ մեր ընտրանին այս խաղին մոտենում է առաջատար ֆուտբոլիստների կորուստներով, իսկ սերբերն էլ անհամեմատ փորձառու են և հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ թիմերում՝ մեր հավաքականի հաղթելու շանսերը շատ քիչ են, բայց…

Հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական խումբը՝ Տոմ Հարալդ Հագենի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Դագ- Ռոգեր Նեբենը և Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մագնուս Լունդբերգը:

Նորվեգաի Դան Ռոգեր  Հագենը առաջին անգամ է սպասարկելու Հայասատանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպում: Հագենը դասվում է ՖԻՖԱ-ի փորձառու մասնագետների թվին: 36- ամյա մրցավարը Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում սպասարկել է 3 խաղ, իսկ այս տարի սպասարկել է Եվրոպա լիգայի 3 հանդիպում, այդ թվում՝ խմբային փուլի Մետալիստ– Տրաբզոնսպոր հանդիպումը: Հագենը ՖԻՖԱ- ի մրցավար է 2009 թվականից:

Ցուցադրել ավելի
Back to top button