Միջազգային

Թուրքիայում 15 մարդ է զոհվել քրդերի հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ (լրացված)

լրացված է ժամը 14.00 -ին

Թուրքիայում համատարած  զանգվածային հուզումներ են բռնկվել. տեղաբնակ քրդերը Անկարային մեղադրում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պատշաճ քայլեր չձեռնարկելու մեջ: Թուրքիայի վարչապետն այսօր հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ երկրում տիրող իրավիճակը քննարկելու համար: Թուրքիայի ավելի քան 20 բնակավայրերում սիրիական Քոբանիի համար տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով անցած գիշեր զոհվել է 15 մարդ: Մարդիկ զոհվել են հրազենային վնասվածքնբերից, սպանվել սուր կտրող գործիքներով կամ ծեծի հետևանքով: «Հաբերթուրքը»  տեղեկացնում է, որ 6 նահանգներում՝ Դիարբեքիրում, Մարդինում, Սիիրթում, Մուշու, Վանում և Բաթմանում պատերային ժամ է հայտարարված, բազմաթիվ բնակավայրերի դպրոցներում այսօր չեղյալ են հայտրարվել դասերը:

«Տասս» գործակալության տվյալներով, երիտասարդներից կազմբած բազմաթիվ խմբեր ջարդուփշուր են անում, թալանում խանութները, ավերում պետական գույքը: Անկարգություններին մասնակցում են հիմնականում Քրդական աշխատավորական կուսակցության կողմնակիցները: Ոստիկանությունը օրինազանցների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ, գործի դրել ջրցան մեքենաներ, կրակել ռետինե փամփուշտներով: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մտադիր չէ հանդուրժողականություն ցուցաբերել կարգազանցների նկատըմամբ: Անկարայի և Ստամբուլի ոստիկանությունում իրականցվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ:

Ինչպես երեկ հայտնել էինք, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրեթե ամբողջությամբ գրավել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքը: Անկարան, չնայած քուրդ եղբայրներին օգնելու մասին բարձրագոչ հայտարարություններին, ամրացրել է Սիրիայի հետ սահմանն ու առայժմ սպասողական դիրքերից է հանդես գալիս, թեև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին չէր բացառտել, որ թուրքական բանակը կարող է Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնել:

Թուրքիան պմդում է, որ արևմտյան զինուժի գործողությունները պետք է ուղղված լինեն Բաշար Ասադի ռեժիմի տապալման դեմ և պարտադիր է համարում ոչ թռիչքային բուֆերային գոտու ստեղծումը հարևան երկրի հետ սահմանային հատվածում: Քրդերը հիմնավոր մտավախություն ունեն, որ ռազմավարական նշանակության Քոբանի քաղաքը ահաբեկիչներն ամբողջությամբ կգրավեն առաջիկա օրերին, նույնիսկ ժամերին: Լարված է իրավիճակը նաև թուրք-սիրական սահմանին. Թուրքիայի քրդերը թուրք ոստիկանների հետ սահմանի մոտ առճակատման են գնում,նրանք պահանջում են թույլ տալ մասնակցել Քոբանիի համար մղվող մարտերին:

Back to top button