Միջազգային

Ըստ Քոբանիի քրդերի նկատվում է ահաբեկիչների նահանջ

ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան այսօր ամենամասշտաբային հարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին սիրիական Քոբանի քաղաքի մոտակայքում:  Բի-բի-սին, հղում անելով տեղաբնակ քրդերին գրում է, որ գրոհները արդյունավետ են եղել, սակայն փոքր ինչ ուշացած, քանի որ քաղաքն արդեն գրեթե գրավված է: Այսօր, ըստ տեղաբնակ քրդերի, նկատվում է «Իսլամական պետության» ահաբեկիչների որոշակի նահանջ, թեև Քոբանիի շուրջ մարտերը չեն դադարում:

Ցուցադրել ավելի
Back to top button