Հասարակություն

Էջմիածին-Վաղարշապատը 2699 տարեկան է

Համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին-Վաղարշապատը 2699 տարեկան է: Արդեն 6-րդ տարին է՝ Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ` հոկտեմբերի 8-ին մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը: Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին` հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին, ինչի առթիվ էլ եռօրյա տոնակատարություն է անցկացվում: Հոկտեմբերի 8-ի տոնական միջոցառումները մեկնարկում են քայլերթով, որը սկիզբ է առնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմացից` շարժվելով դեպի Կոմիտասի անվան հրապարակ: Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ: Էջմիածին-Վաղարշապատը քաղաքի բնակիչներին ու հյուրերին այս տարի դիմավորում է «Տարին քեզ համար ակնթարթ է, հազարամյա քաղաք» խորագրով: Ի դեպ, այսօր Էջմիածնում է նաեւ  հանրապետության նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button