Հասարակություն

Երեւանյան հռչակագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին

Լիանա Եղիազարյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Այսօր Երեւանում մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է ՄԱԿ-ի եռօրյա համաժողովը՝ «Կայուն զարգացման նպատակով կառավարման հմտությունների զարգացում» թեմայով: ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտը հենց Երեւանն է ընտրել աշխարհում կայուն զարգացման եւ բնապահպանական խնդիրների լուծման նոր օրակարգի ձեւավորումը քննարկելու համար: Կարեւոր է նշել, որ հոկտեմբերի 10-ին՝ համաժողովի փակման ավարտին, ստորագրվելու է ՄԱԿ-ի նոր փաստաթուղթը, որը կոչվելու է Երեւանյան հռչակագիր: Այսուհետ բնապահպանական կառավարման բոլոր ծրագրերն իրականացվելու են հենց այդ հռչակագրի հիման վրա:

Աշխարհում բնապահպանական խնդիրներն օրեցօր ավելի են սրվում: Դրան զուգահեռ՝ տարեցտարի ավելանում են այն փաստաթղթերը, որոնք այդ խնդիրներին լուծումներ են առաջարկում, որոշ դեպքերում նաեւ՝ պարտադրում:  Առաջիկա 3 օրերին Երեւանում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ քննարկում են արդի բնապահպանական խնդիրները: Հրավիրված խոշոր համաժողովն արդյոք տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու այդպես էլ չի հաջողվում էական տեղաշարժ արձանագրել նման խնդիրների լուծման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button