Քաղաքական
Գալուստ Սահակյանն արձագանքել է բազմաթիվ վիրահայերի խնդրանքներին


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Այսօր Վրաստանում մեկնարակել է Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Հիշեցնենք, այն ընթանում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում: Մինչ այդ ՀՀ խորհրդարանի խոոսնակը հանդիպումներ է ունեցել այդ երկրի իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող, այդ թվում վիզային ռեժիմին, հայկական եկեղեցիներին առընչվող և այլ կարևոր հարցեր:
Այսօր ավարտվում է Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: