Քաղաքական

Գալուստ Սահակյանն արձագանքել է բազմաթիվ վիրահայերի խնդրանքներին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Այսօր Վրաստանում մեկնարակել է Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Հիշեցնենք, այն ընթանում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում: Մինչ այդ ՀՀ  խորհրդարանի խոոսնակը հանդիպումներ է ունեցել  այդ երկրի  իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող, այդ թվում վիզային ռեժիմին, հայկական եկեղեցիներին առընչվող և այլ կարևոր հարցեր:

Այսօր ավարտվում է Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության  պաշտոնական այցը Վրաստան:

Ցուցադրել ավելի
Back to top button