Հասարակություն

Արևմտյան Հայաստանում անհետացած հայկական հուշարձանների վերաբերյալ օրացույց կտպագրվի

Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարիտիրոսյան
«Ռադիոլուր»

Համահայկական  ճարտարապետների և ճարտարագետ շինարարների ասոցիացիայի խորհուրդը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պատրաստվում է տպագրել Արևմտյան Հայաստանում անհետացած հուշարձանների վերաբերյալ օրացույց:  Օրացույցը կտպագրվի 10 հազար օրինակով  և կհրատարակվի տարբեր լեզուներով: Ասոցիացիան նախատեսում է օրացույցը փոխանցել դիվանագիտական կորպուսներին  և նաև միջազգային ատյաններին ներկայացնել բողոք-պահանջ Թուրքիայի կողմից պատմամշակությաին ժառանգության եղեռնի վերաբերյալ: Օրացույցում նշվելու են նաև  միջազգային այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Թուրքիան հայկական ժառանգության պահպանման վերաբերյալ:

1923 թվականին Թուրքիայում հայկական եկեղեցիներից կանգուն է մնացել  913-ը, իսկ կառույցներից 464-ն ամբողջովին անհետացած են և 252 ավերված, խոսքը գնում է տեխնածին միտումնավոր ավերվածությունների մասին: Ավերածություններն էլ  հիմնականում թուրքական բանակի զորավարժությունների հետևանք են: Պայթեցված եկեղեցիների օրինակները շատ են: Դրանցից հայտնին Անիի  հարևանությամբ գտնվող Խոցկոնքի վանական համալիրն է, որտեղ 5 եկեղեցական կոթողներ պայթեցվել են:

Փաստորեն՝  հայկական պատմամշակութային ստվար զանգաված ոչնչացվել է արդեն:

Back to top button