Առաջնության 2- րդ փուլում՝ ոչ ոքիներ


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Հնդկաստսնի Պուն քաղաքում շարունակվում մինչև 20 տարեկան աղջիկների և տղաների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 46 երկրների 215 մարզիկներ: Մրցաշարի երկրորդ տուրում մեր երկու ներկայացուցիչներն էլ ոչ-ոքի խաղացին:
Մարիա Գևորգյանը արժանի դիմադորություն ցույց տվեց մրցաշարի ֆավորիտ, մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոն ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինային : 57-րդ քայլում դիրքերի միանգամայն հավասար վիճակում կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի։
Իսկ ահա Կարեն Գրիգորյանը չկարողացավ առավելություն հասնել իրեն անհատական վարկիշով 263 կետով զիջող ղազախստանցի Էկին Կոզգանբայի նկատմամբ և արդեն 23-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքիի։
Ստուգատեսին մասնակցող հայազգի 3-րդ շախմատիստը՝ Նորվեգիան ներկայացնող 15-այմա միջազգային վարպետ Թարի Արյանը, ով ստուգատեսում մեկնարկել էր ոչ-ոքիիով, 2-րդ մրցափուլում սևերով պարտություն մատնեց հնդիկ Մանիգանդանին։
Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիանները: Կարեն Գրիգորյանը սևերով կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ ռումինացի Դանիել–Բոգդան Դեասի, Մարիա Գևորգյանն էլ ՖԻԴԵ-ի վարպետ հնդկուհի Գոյալ Տարինի հետ։