Քաղաքական

Ադրբեջանը կարծում է, որ Արցախը դիվերսանտներին դատելու իրավական հիմքեր չունի

Ադրբեջանի ԱԳՆ- ն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն իրավական հիմքեր չունի ադրբեջանցի երկու քաղաքացիներին դատական հետապնդման ենթարկելու համար։ Խոսքը՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի մասին է, որոնք եւս մեկ ադրբեջանցի դիվերսանտի հետ ամռանը ներթափանցել էին Քարվաճառ։

Այս խմբի վնասազերծման ժամանակ նրանցից մեկը Հասան Հասանովը ոչնչավել էր, իսկ այս ամսվա սկզբին Արցախի իշխանություններն նրա դին հանձնել էին Բաքվին։

Ի դեպ՝ այս դիվերսիոն խմբի գործողությունների հետեւանքով զոհվել էր Քարվաճառի անչափահաս մի քաղաքացի, մեկ զինծառայող եւ վիրավորվել էր այս տարածքի մի բնակչուհի։

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ այս դիվերսիոն խմբի անդամները ԼՂՀ  էին «ժամանակել» իրենց նախնիների գերեզմանին այցելության։

Երկու օր առաջ ԼՂՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ դիվերսանտների գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Ցուցադրել ավելի
Back to top button