Միջազգային

Ռուսաստանը կքննարկի չորսօրյա աշխատանքային շաբաթի անցնելու հարցը

Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Իսաևը խոստացել է քննարկել Աշխատանքի համաշխարհային կազմակերպության առաջարկը՝ չորսօրյա աշխատանքային շաբաթի անցնելու վերաբերյալ: Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը: Պատգամավորն ասել է, որ այս շաբաթ հանձնաժողովը կլոր սեղան կանցկացնի ու հարցի վերաբերյալ որոշում կկայացնի: Իսաևը միաժամանակ առաջարկել է ներդնել շաբաթվա մեջ աշխատանքային դարձնել 36 ժամը, ինչը թույլ կտա պահպանել աշխատավարձի չափը:

Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխատանքային չորս օրվա անցումը դրական ազդեցություն կունենա մարդկանց  առողջության ու էկոլոգիայի վրա: Կազմակերպության փորձագետների կարծիքով, շատ հիվանդություններ պայմանավորված են սթրեսներով ու շատ աշխատելով, իսկ ովքեր քիչ են աշխատում, ավելի լավ վիճակում են:

Back to top button