ՌԴ, Չինաստան, Բուլղարիա, Վրաստան, Հորդանան. որտե՞ղ են հիմնականում սովորելու մեկնում երիտասարդները


Սոնա Հակոբյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արտերկրում սովորելու ճանապարհներն ու հնարավորությունները բազմաթիվ են: Այլ հարց, թե երիտասարդներից ով որ ճանապարհն է նախընտրում: Բազմաթիվ են նաև դիմորդները, որոնցից միայն լավագույններն են ստանում արտերկրում ուսումը շարունակելու հնարավորության: Նման ծրագրեր ունի ինչպես ԿԳ նախարարությունը, այնպես էլ «Լույս» հիմնադրմանը։ ԿԳՆ արտաքին կապերի և Սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ երիտասարդները հիմնականում գնում են ՌԴ, Չինաստան, Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Վրաստան, Հորդանան։ Նա դժվարանում է վիճակագրություն ներկայացնել հայրենիք վերադարձող ուսանողների մասին: Նախարարությունը վերահսկելու կամ հաշվառելու նման մեխանիզմ չունի։ Կրթության պատասխանատուները, սակայն, պարզել են, որ արտերկրում ուսում ստանալուց հետո այնտեղ էլ նախընտրում են շարունակել իրենց հետագա գործունեությունը։