Միջազգային
ՌԴ նախագհն իր ծննդյան օրը կնշի տայգայում


Այսօր ծննդյան օրն է նշում մոլորակի ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկը, Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին դարձավ 62 տարեկան: Ինչպես Կրեմլի մամուլի խոսնակն է հայտնել, Ռուսաստանի նախագահն օրը կանցկացնի տայգայում: Թե ում հետ և ինչպես, պաշտոնական աղբյուրները չեն մանրամասնում: Դմիտրի Պեսկովը միայն նշել է, որ վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Վլադիմր Պուտինը ծննդյան օրը չի աշխատում: «Ռուսաստանի նախագահը չափազանց ծանր ժամանակացույց ունի, այն մոտ է շուրջօրյային», ասել է Պեսկովը:
Մոսկվան նախագահի ծնունդը նշում է «Պուտինի 12 սխրանքները» խորագրով ցուցահանդեսով: Դե իսկ Գրոզնիում Ռուսաստանի նախագահի ծնունդը նշում են բազմամարդ հանրահավաքով, այն առաջնորդում է չեչենական պետության ղեկավար Ռամզան Կադիրովը: