Սպորտ

Չիկագոյի օդանավակայանում «Իսլամական պետության»-ը միանալու մտադրություն ունեցող անձինք են ձերբակալվել

Ճապոնիայում և Միացյալ նահանգներում ձերբակալվել են այդ երկների քաղաքացիներ, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու մտադրություն են ունեցել:  Չիկագոյի օդանավակայանում ձերբակալված երիտասարդը եղել է 19, Տոկիոյի համալսատանի ուսանողը՝ 26 տարեկան: Ռոյթեր գործակալության հաղորդմամբ, աշխարհի տասնյակ երկներում այժմ իրականացվում են հակաահաբեկչական միջոցառումներ, որոնց շրջանակներում ավելի վաղ ձերբակալություններ են եղել նաև Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում:

Միացյալ նահանգեներում ոչ միայն բացահայտում են ահաբեկչական խմբավորմանը միանալ ցանկացող  ամերիկացիներին, նաև պարզում ահաբեկիչների ինքնությունը, որոնք ցուցադրաբար մահապատժի են ենթարկում արևմտյան երկների քաղաքացիներին: Դահիճներից մեկի անձի մասին արդեն կան ստույգ տեղելություններ,  Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մարի Հարֆը հայտնել է, որ Վաշինգտոն կգտնի նրան:

Ցուցադրել ավելի
Back to top button