Ոստիկանապետը ներկայացրել է ՃՈ նոր պետին եւ բացատրել փոփոխության պատճառը


Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին: Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը այն կարևորեզ է որպես բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ միայն գաղափարակիցների թիմի միասնական աշխատանքով, ինչն ակնկալվում է նաև ճանապարհային ոստիկանության անձնակազմից:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրել է արտաքին ծառայությունների որակյալ աշխատանքի կարևորությունը ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման գործում և հավաստել, որ նոր, հասարակության գործընկեր ոստիկանի ձևավորման ընթացքը հետևողական է լինելու: