Քաղաքական

Շտաբային բանակցություններ Հայաստանի եւ ՆԱՏՕ- ի միջեւ

Հոկտեմբերի 6-ից 7- ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են շտաբային բանակցություններ՝ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև։ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նախորդ տարիների ընթացքում  ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով ՀՀ ԶՈւ կրթական կարիքները, նախանշվեցին 2015-16թթ. համար համագործակցության հիմնական ուղղությունները և կազմվեց ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի  ճանապարհային քարտեզը:

Ցուցադրել ավելի
Back to top button