Նաիրիտցիները ստիպված են սպասել. Երվանդ Զախարյանը խոստումը դեռ չի կատարել


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ դեռ որևէ հստակ առաջարկ չի ներկայացրել: Նրանք դեռ քննարկում են, նախարարությունից փոխանցեցին, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, երբ պատրաստ լինի, կներկայացնեն, իսկ թե երբ է այն պատրաստ լինելու, դեռ չգիտեն: Հիշեցնենք, սեպտեմբերի չորսին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նաիրտիցիների հերթական բողոքի ակցիայի ժամանակ խոստացավ, մինչև սեպտեմբերի 15-ի նրանց առաջարկներ ներկայացնել:
«Անցյալ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի ու իմ կողմից առաջարկ եղավ, որպեսզի մինչև սեպտեմբերի 15-ը մենք խոստացել էինք, որ ձեզ ներկայացնենք Նաիրիտ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշակի առաջարկություններ: Մենք սեպտեմբերի 15,17-ին կներկայացնենք որոշակի առաջարկությունների փաթեթ, միասին կքննարկենք, որոշում կկայացնենք»,- ասել էր Զախարյանը:
Նույն այդ օրն էր, որ նախարարը նաիրիտցիներին հորդորեց գործարանի վերագործարկման հարցը միայն «Ռոսնեֆտի» հետ չկապեն: «Մենք պետք է լուծումները և առաջարկությունները ունենանք»,- հայտարարել էր Երվանդ Զախարյանը: Նաիրիտցիները, դեռ ստիպված են սպասել: