Հասարակություն

Մեկնարկել է հայկական քիմիական ընկերության 4-րդ միջազգային գիտաժողովը

Լիանա Եղիազարյան
Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանում այսօր մեկնարկել է Հայկական քիմիական ընկերության 4-րդ միջազգային գիտաժողովը՝ «Քիմիական արդյունաբերություն, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով: Մինչեւ հոկտեմբերի 11-ն անցկացվելիք գիտաժողովի երկրորդ մասը կանցկացվի Վանաձորում՝ նպատակ ունենալով գոնե այդպիսով նոր շունչ հաղորդել ժամանակին քիմիական բավականին զարգացած  արդյունաբերություն ունեցող քաղաքին:

ԳԱԱ թղթակից անդամ, Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Գեւորգ Դանագուլյանը, ով գիտաժողովի համանախագահողներից է, այսօր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ շուրջ 1 տասնյակ երկրներից ժամանած գիտնականների հետ ծրագրվում է այս օրերին խոսել գիտական նոր ձեռքբերումների եւ արդյունաբերության մեջ դրանց ներդրման խնդիրների մասին:

«Ցավոք, Հայաստանն այս հանդիպմանն ավելի շատ խնդիրներից, քան ձեռքբերումներից է խոսելու, սակայն մեր երկրում առկա գիտական ներուժը թույլ է տալիս հուսալ, որ այս հանդիպման արդյունքում հնարավոր կլինի այլ երկրների ֆինանսավորմամբ ու այլազգի գիտնականների հետ գործակցությամբ կյանքի կոչել հայ գիտնականների գիտական նորարարությունները»,-նշել է Գեւորգ Դանագուլյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button