Սպորտ
Հայ շախմատիստներն առաջնությունն սկսում են հաղթանակով


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Հնդկաստանի Պունե քաղաքում մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի մեկնարկային օրը հաղթական ելույթներ են ունեցել Հայաստանի պատվիրակներ Կարեն Գրիգորյանն ու Մարիա Գևորգյանը: Կարեն Գրիգորյանը սևերով հաղթել է հնդիկ Ուտկալ Սահոյին, իսկ Մարիա Գևորգյանը առավելության հէ հասել նույնպես հնդիկ Շետի Քրիստինի նկատմամբ։
Հիշեցնենք, որ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողը կստանա գրոսմայստերի կոչում։ Նա նաև իրավունք է ստանալու մասնակցելու 2016 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը 2015-2017 թթ. աշխարհի առաջնության փուլ է համարվում։
Կանանց պայքարում 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցն էլ բացի գրոսմայստերի կոչումից ելույթ կունենա 2015 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունում։