Սպորտ

Հայաստանը պատրաստվում է Սերբիայի հետ հանդիպման

Երեկ Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց իր առաջին նախապատրաստական մարզումը Սերբիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ հանդիպումից առաջ: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ։ Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից մարզմանը մանսակցեցին 21-ը:

Վնաասվածքի պատճառով հավաքին չի միացել հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Առաջին մարզմանը ներկա չէին Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը:

Հոկտեմբերի 10-ին նախատեսված մազրումներից մեկը կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում և առաջին 15 րոպեն բաց կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Հոկտեմբերի 10-ին  կկայանա նաև Հայաստանի հավաքականի և Սերբիայի ընտրանու գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները։

Ցուցադրել ավելի
Back to top button