ՀասարակությունՍպորտ

Լեւոն Արոնյանին կշնոհվի «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում

Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ, շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի, ներդրած նշանակալի ավանդի և շախմատի զարգացումը խթանելու համար միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ Լևոն Գրիգորի Արոնյանին շնորհվելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Հարցն ընդգրկված է Երևանի ավագանու վաղվա նիստում։ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը վաղը կարժանան նաև գրող, հրապարակախոս Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանը, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար եւ գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Զոհրաբի Թադեւոսյանը, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Սուրենի Դանիելյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button