Միջազգային

«Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի Քոբանի քաղաքի թաղամասեր են գրավել

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մուտք են գործել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաք, փողոցային մարտերից  հետո գրավել են երեք թաղամաս: Քաղաքի արևելյան շրջաններում բարձրացվել են ահաբեկչական խմբավորման դրոշները: Նախօրեին Միսթենուր բարձունքի գրավումից  հետո  քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Իդրիս Նասսանը Բի-բի-սիին ասել էր, որ Քոբանին անխուսափելիորեն կգրավվի իսլամիստների կողմից: Քաղաքի նկատմամբ գերակա դիրք ունեցող այդ բարձունքից Քոբանիի ուղղությամբ կրակ են բացել ծանր հրետանուց: Քրդաբնակ քաղաքի պաշարումն արդեն շարունակվում է երեք շաբաթից ավելի: Քոբանիի գրավումը ջիհադականներին թույլ կտա վերահսկողություն հաստատել թուրք-սիրիական սահմանի շոշափելի հատվածի նկատմամբ: Քաղաքից արդեն Թուրքիա է անցել ավելի քան 160 հազար քուրդ:

Ժողովդավարական միություն քրդական կուսակցության ղեկավարության անդամ Ասյա Աբդուլլան հայտնել է, որ քաղաքում դեռևս հազարավոր խաղաղ բնակիչներ կան, եթե նրանց օգնության ձեռք չմեկնվի, Քոբանիում զանգվածային ջարդերն անխուսափելի կդառնան:

Լարված է իրավիճակը նաև Թուրքիայում. տեղաբնակ քրդերը թուրք ոստիկանների հետ սահմանի մոտ առճակատման են գնում,նրանք պահանջում են թույլ տալ մասնակցել Քոբանիի համար մղվող մարտերին: Թուրքիան քդական ուժերին Քոբանիում աջակցություն չեն ցուցաբերում, քանի որ նրանք ենթարկվում են Քրդական աշխատավորական կուսակցությանը:

Կոալիցիայի ավիացիոն ուժերը նահանգների գլխավորությամբ  Քոբանի քաղաքի մոտակայքում այսօր վաղ առավոտյան ռմբակոծել են <Իսլամական պետության դիրքերը:

Ցուցադրել ավելի
Back to top button