Վերլուծական

Ինչո՞ւ միջազգային հանրությունն Ադրբեջանին մարդու իրավունքների համար սկսեց քննադատել այժմ

Աննա Նազարյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Միջազգային հանրությունը անխնա  քննադատում է Ադրբեջանի շխանություններին երկում տիրող մարդու իրավունքների խայտառակ վիճակի համար: Մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց մի նախագիծ որով ներկայացվում էր Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը, ՄՆ-ների նախագահ Օբաման էլ հայտարարում է, որ Ադրբեջանի նման պետություններին պետք է ներառել բռնապետական երկրների շարքում:

Ի դեպ՝ մեզ մոտ եւս հարեւան երկրում մարդու իրավունքների խնդիրը քննարկվում է, նաեւ փորձագիտական շրջանակներում։ ԼՂՀ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի համոզմամբ Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների խայտառակ վիճակը պայթյունավտանգ իրավիճակ է առաջացրել: Ըստ նրա՝ տիրող վիճակը նման է հրաբուխի, որը անշուշտ մի օր պայթելու է:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, սակայն, համոզված է, որ միջազգային հանրության Ադրբեջանին ուղղված քննադատությունները ձևական բնույթ են կրում։ «Եթե տնտեսական պատժամիջոցներ չեն կիրառվում, ապա քննադատությունները ոչ մի նշանակություն չունեցող հայտարարություններ են դառնում»,- ասում է նա։

Back to top button