Հասարակություն

Անտեսված արժեքների վերականգնում, նոր փաստերի հայտնաբերում. Ցեղասպանություն -100

Կարեն Ղազարյան
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գրահրատարակիչների գործունեությունը չի սահմանափակվում թեմային առնչվող արդեն հայտնի գրքերի վերահրատարակմամբ: Գրահրատարակիչների ուսումնասիրություններն ու  պրպտումները շատ դեպքերում հանգեցնում են բավականին հետաքրքիր ու արժեքավոր  փաստերի հայտնաբերման, այդ թվում նաեւ՝ կապված եղեռնազարկ գրողների կյանքի ու գործունեության հետ: Գրահրատարակիչների հավաստմամբ, ըստ էության, գրահրատարակչական ոլորտում, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նյութեր, փաստագրություններ, թարգմանություններ ներկայացնելու առումով, խնդիրներ չկան: Մնում է՝ դրանք համարժեքորեն՝ առավել արդյունավետ քարոզչական եղանակներով ներկայացնել աշխարհի դատին:

Ցուցադրել ավելի
Back to top button