Հասարակություն

Այսօր Գրադարանավարի օրն է. պահանջվա՞ծ է գրադարանավարի մասնագիտությունը Հայաստանում

Արմինե Գեւորգյան
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը։ Վերջին տվյալներով՝ հանրապետությունում գործում է մոտ 900 գրադարան, որից 10-ը մարզային է: Մարզային գրադարանները վերջին տարիներին պետական միջոցներով վերանորոգվել են, պայմաններն առավել բարելավվել են: Խնդիր է շարունակում մնալ  սակայն  քաղաքային և գյուղական շրջանների գրադարանների հարցը: Ոչ միայն պայմանները բարենպաստ չեն, այլև շատ գրադարաններ, հատկապես գյուղականը, չեն համալրվում գրականությամբ: Իսկ ամենացավոտ հացը մնում է գրադարանավարի աշխատավարձը: «Ռադիոլուրը» փորձել են պարզել՝ արդյո՞ք այսօր պահանջված է գրադարանավարի մասնագիտությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button