Հասարակություն

Ֆիզիոլոգիական Նոբելյան մրցանակը տրվեց կողմնորոշումը բացահայտելու համար

Բրիտանա- ամերիկյան նեյրոկենսաբան Ջոն Օ’ Քիֆը եւ նրա նորվեգացի գործընկեր Էդվարդ եւ Մայ- Բրիտ Մոսեր ամուսիններն այսօր արժանացել են բժշկության եւ ֆիզիոլոգիայի 2014 թ. Նոբելյան մրցանակի՝ տարածության մեջ կողմնորոշվելու պատասխանատու ուղեղային բջիջների վրա աշխատանքի համար։

Նոբելյան հիմնադրամի հայտարարության համաձայն՝ այս գիտնականների հետազոտություններն օգնել են հասկանալ, թե ինչպես է ուղեղը ստեղծում «տարածության քարտեզ» եւ օգնում կողմնորոշվել։

Մոսեր ասումիններն աշխատում են նորվեգական Տրոնհեյմի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանում, իսկ Ջոն Օ’Քիֆը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում։

Ցուցադրել ավելի
Back to top button