Սուր վարակիչ հիվանդություններն արդեն մեր հանրապետությունում գլուխ են բարձրացրել


Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Սուր վարակիչ հիվանդություններն արդեն մեր հանրապետությունում գլուխ են բարձրացրել: Չնայած դեռևս վտանգավոր դեպքեր չեն գրանցվել, սակայն առողջապահության նախարարությունից հորդորում են զգուշանալ և հիվանդ լինելու դեպքում տանից դուրս չգալ, պահպանել անհատական հիգիենայի կանոնները, հաճախ օդափոխել բնակարանը, հարուստ վիտամիններով սնունդ և առատ հեղուկներ ընդունել և որ ամենակարևորն է՝ չզբաղվել ինքնաբուժությամբ:
Ինչ վերաբերվում է աշխարհի ամենավտանգավոր համարվող վիրուսներից՝ էբոլային, ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում գրանցվել է 7200 էբոլայով վարակված դեպք, որից 3338-ը՝ մահվան ելքով:
Հիվանդությունն էլ հիմնականում գլուխ է բարձրացրել աֆրիկյան երկրներում: Սակայն դեպքեր են արձանագրվել նաև ԱՄՆ Տեխաս նահանգում: Հիվանդը տղամարդ է, որի հետ կոնտակտավորներրի թիվն արդեն հասել է 80-ի: Նրա վիճակը բժիշները ծանր են գնահատում: Էբոլա հիվանդության ախտանիշները նման են գրիպի՝ ցավ մարմնում, ջերմություն, թուլություն, հազ, հարբուխ: Սակայն այն բարդանալով վերածվում է արյունահոսության, արյունային փսխումների, արյունային լուծ, չոր կտրուկ հազ, կրծքավանդակում սուր ծակոցներ, ինչն էլ ավարտվում է մահով:
Հայաստան էբոլա հեմորագիկ վարակի ներթափանցման վտանգավորության մասին՝ «Ռադիոլուր»-ի անդրադարձում: