«Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձը՝ քրեական երկու գործերի ընթացքին


Լուսինե Վասիլյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձը՝ քրեական երկու գործերի ընթացքին: Դրանցից մեկը նախաքննության փուլում է և դատարան առայժմ չի մտել, մյուսի դատական քննությունը մոտենում է ավարտին. դատական հաջորդ նիստի ընթացքում սպասվում է դատավճռի հրապարակումը: Խոսքը Շանթ Հարությունյանի ու ընկերների գործի և Վերնիսաժի կրակոցների միջադեպի մասին է: Գործերն ամենևին իրար նման չեն, ընդհանրություններն այս դեպքում նախաքննության կամ դատաքննության ընթացքից դժգոհություններն են:
Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյան էլ անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներին, նշել է, որ Գոռ Առաքելյանի արարքներին տրվել են ակնհայտորեն սխալ որակումներ: Ավելին՝ Երեմ Սարգսյանի մոտ ստեղծվել է տպավորություն, թե քննությունը վարում են ոչ թե իրավաբանները, այլ PR մենեջերները: