Տնտեսական

Նոր հանձնարարություններ՝ շրջանառության հարկի հետ կապված

ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի  ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ։ Մասնավորապես՝ հարցը վերաբերում է մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջին։  Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց։

ՀՀ վարչապետը ֆինանսների նախարարին առաջարկել է եռօրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել օրենքի նախագիծ՝ համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

Երկրորդ խնդիրը կապված էր տնտեսվարողների հիմնական մասի մոտ ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասի հետ։ Այս դեպքում էլ կառավարույան ղեկավարը հանձնարարել է 20- օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button