Ներկայացվել է սննդամթերքի անվտանգության ծառայության նոր պետը


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է այսօր ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: «Պարոն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Մենք մեծ սպասելիքներ ունենք՝ կապված այս կառույցի աշխատանքների բարելավման հետ»,- ասել է նախարարը։
Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, նշել է, որ արդյունավետ, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ կկարողանան կատարել հանրապետության ղեկավարության բոլոր հանձնարարությունները:
«Խնդիրները բազմազան են, շատ դժվար աշխատանք է Ձեզ սպասվում: Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է պաշտպանել սպառողների շահերը և նպաստել գործարարության զարգացմանը մեր հանրապետությունում»,- նշել է Սերգո Կարապետյանը: