Քաղաքական

Նալբանդյանն ու Ֆաբիուսը կքննարկեն ԼՂ խնդրով եռակողմ հանդիպման կազմակերպման հարցեր

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունենալու Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսի հետ: «Արմենպրես»-ին Ֆրանսիայի նշված գերատեչությունից հայտնել են, որ քննարկվելիք հարցերի թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկա զարգացումներն են:

«Մայիսին Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ և ադրբեջանցի իր գործընկերներին առաջարկել է հանդիպում կազմակերպել Փարիզում՝  քննարկելու հակամարտության հնարավոր լուծումները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այն կլինի նախարարներ Ֆաբիուսի և Նալբանդյանի միջև քննարկվելիք թեմաներից մեկը»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button