Հասարակություն

ՀՀ վարչապետն ու ԵԽ հանձնակատարը կարեւորել են կանանց եւ տղամարդկանց հավասարության խնդիրը

Կառավարությունը հետամուտ է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծմանը և քայլեր է իրականացնում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ հանդիպման ժամանակ։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ մշակվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների փաթեթ, կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության շրջանակում ընդունվել են մի շարք ռազմավարական ծրագրեր ու փաստաթղթեր: Ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհուրդը: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է ՀՀ ԱԺ-ի կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ շարունակական իրականացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button