ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ օմբուդսմենին է ներկայացրել Ադբերջնում տարրական մարդասիրական նորմերի խախտումների փաստերը

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ», — ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսի հետ հանդիպման ժամանակ։

Նիլս Մյուժնիկսը նշել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։

Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Մյուժնիկսը դրական են գնահատել  Հայաստան- Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։

Կարևորվել է ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։

Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում։

Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Ցուցադրել ավելի
Back to top button