Քաղաքական

ՀԱՊԿ- ն ՀՀ անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է. Երեւանում է ՀԱՊԿ գլխ. քարտուղարը

Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը՝ որպես իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, և այսուհետ ևս կշարունակի հետևողական ջանքերի գործադրումը՝ կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր ընդունելով  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՆիկոլայ Բորդյուժային։

Հանդիպմանը քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:

Հանդիպմանը անդրադարձ է արվել առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button