Քաղաքական

Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից
հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային
զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button