Քաղաքական

Կարեւորագույն նորություն. թուրքագետը՝ Թուրքիայի խորհրդարանի ընդունած վերջին օրինագծի մասին

Ալիսա Գեւորգյան
Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած՝ Սիրիա և Իրաք ռազմական ներխուժման մասին օրիանագիծը, որը թույլ է տալիս թուրքական զինված ուժերին՝  ներխուժել այդ երկրներ՝ «Իսլամական պետությունից» և այլ ահաբեկչական խմբավորումներից սպառնացող վտանգների դեպքում: Օրիանգիծը նաև հնարավորություն է տալիս օտարերկրյա զինված ուժերին օգտագործել Թուրքիայի տարածքը Սիրիայի և Իրաքի դեմ գործողությունների համար: Ըստ թուրքագետ Գևորգ Պողոսյանի վերջինը օրինագծի, թերևս, կարևորագույն նորությունն է:

«Մինչ այս թուրքկան պետությունը ամեն կերպ խուսափում էր այս գործողություններից, դա լավ երեւում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններից,  որը պատճառ էր բերում , թե Իսլամական պետությունը գերեւարել է իր քաղաքացիներին եւ այդ պատճառով չի կարող որեւէ գործողության գնալ խմբավորման դեմ, սակյան նրանց ազատումը որոշակիորեն ազատեց նաեւ Թուրքիայի ձեռքերը եւ հնարավորություն տվեց օրինագիծ անցկացնել եւ թույլատրել արտաքին ուժերին՝ իր տարածքն օգտագործել հարվածներ հասցնելու այդ խմբավորումներին, ինչն էլ այս օրինագծի կարեւորգույն կետերից մեկն է», — կարծիք է հայտնել թուրքագետը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button