Միջազգային

«Իսլամական պետությունը» միանում է Ռուսաստանի սահմաններին

Իսլամական պետությունը մոտենում է Ռուսաստանի սահմաններին. Ահաբեկչական խմբավորմանը կարող են միանալ նաև ուզբեկ ծայրահեղականները: Տաշկենտի ուժային կառույցենրի բարձրաստիճան անանուն աղբյուրը «ՌԻԱ- Նովոստի» գործակալությանն ասել է, որ Ուզբեկստանի իրավապահ մարմինները ստիպված են հակաահաբեկչական միջոցառումներ ձեռնարկել։

Առկա տեղեկությունների համաձայն՝ «Ուզբեկստանի իսլամական շարժում» այժմ իրականացնում է մարդկանց հավաքագրում և վարժանքներ Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանային շրջաններում: Այն, որ ուզբեկ ծայրահեղականները այժմ կռվում են Սիրիայում և Իրաքում, հոկտեմբերի երեքին հայտնել էր ուզբեկական «Ազատտիք»  ռադիոկայանը։

Ի դեպ՝ «Իսլամական  պետության» դեմ օդային հարվածներին այսօրվանից միացել են նաև Ավստրալիայի  և Բելգիայի ռազմաօդային ուժերը: Բելգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց ինքնաթիռները չեզոքացրել են գրոհայինների մի խումբ Իրաքում, այդ երկրի հյուսիսում են թռիչքներ իրականացրել նաև Ավստրալիայի ռազմական օդանավերը

Ավստրալիայի ուժային գերատեսչությունից հայտնել են, որ իրենց ինքնաթիռները Իրաքի տարածքում սպառազինություն չեն օգտագործել և վերադարձել են ռազմակայան:

 

Ցուցադրել ավելի
Back to top button