Վերլուծական

Թուրքիան եւ «Իսլամական պետությունը» գերիներ են փոխանակել. Անկարան հերքում է

Ալիսա Գեւորգյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Թուրքիան  փոխանակել է իր երկրի քաղաքացիներին Թուրքիայում գերեվարված ջիհադականների հետ, հայտնում է «Թայմս»  պարբերականը: Պաշտոնական Անկարան փոխանակման մասին մինչ այժմ հայտնված տեղեկությունները հերքում էր, մինչդեռ բրիտական կառավարության անդամները Բի Բի Սի- ին ասել են, որ տեղեկությունը վստահության արժանի է:

Թայմսը գրում է, թուրք գերիներն ազատ են արձակվել սեպտեմբերին. 180 գրոհայինների դիմաց:40-ից ավելի թուրք դիվանագետների «Իսլամական պետության» ահաբեկիչները գերի էին վերցրել այս ամռանը՝ իրաքյան Մոսուլ քաղաքում: Անկարան հերքում էր ծայրահեղականների հետ որևէ գործարք կնքելու մասին միջազգային մամուլում տեղ գտած տեղեկությունները:

Թուրքիայի խորհրդարանի կողմից  Սիրիա և Իրաք ռազմական ներխուժման մասին օրիանագծի ընդունումը կապվում է այն հանգամանքի հետ, որ ազատելով իր դիվանագետներին, Թուրքիայի ձեռքերն այժմ ազատ են, կարծում են փորձագետները։ Օրենքն Անկարային թույլ է տալիս ռազմական ուժեր կիրառել Սիրիայում եւ Իրաքում։

Ըստ արաբագետ Հայկ Քոչարյանի` սրանով իրականում փոխվում է տարածաշրջանի պատկերը։ Տեղի են ունենում գործընթացներ, որոնց Թուրքիան չէր կարող հետևել կողքից ՝ հաշվի առնելով տարածաշրջանում իր ազդեցությունն ընդգծելու նրա մեծ հավակնությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button