Մշակույթ

Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունները կներկայացվեն Հայաստանում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դեռևս հունիսի 18-ին Սոպոտի արվեստի Պետական Պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ տեղի է ունեցել«Հովհաննես Այվազովսկի . ժամանակ և հավերժություն» և «Լեհահայ  Թեոդոր Աքսենտովիչը» խորագրերով ցուցահանդեսների վերնիսաժը: Ցուցահանդեսները շարունակվել են մինչև սեպտեմբերի 21-ը: Մասնավորապես ուշագրավ էր այն, որ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսը Սոպոտում երկրորդն էր Լեհաստանի պատմության մեջ, իսկ առաջինը տեղի էր ունեցել 1875թ՝ ծովանկարչի կենդանության օրոք:

Իսկ ահա հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ հայ-լեհական արդեն ձևավորված և ամրապնդվող մշակութային կապերի շրջանակներում, տեղի կունենա Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկեմբերի 15-ը: Ցուցահանդեսը հնարավորթյուն կընձեռի հայ հանդիսատեսին ևս ծանոթանալու մեր հայրենակցի, միևնույն ժամանակ Լեհաստանի մեծ զավակ Թեոդոր Աքսենտովիչի արվեստին:

Ցուցադրել ավելի
Back to top button