Տնտեսական

«Էլիտար» սերմացուն՝ պատուհաս ֆերմերների համար

Հասմիկ Դիլանյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Այսօր կրկին իրենց  բողոքի ձայնն էին բարձրացրել Արարատի ու Արմավիրի մարզի այն ֆերմերները, ովքեր օգտվել էին  «Սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման» ծրագրից: Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը ՌԴ-ից ցորենի էլիտար սերմ էր գնել, բաժանել շահառուներին, նրանք էլ պետք է վերադարձնեին սերմը մեկին երեք հարաբերակցությամբ: Արդեն մի քանի տարի է, որ նրանք հայտնվել են դատական քաշքշուկների մեջ:

Ֆերմերները շարունակում են պնդել, որ  իրենք պահպանել են  բոլոր կանոնները, առաջին տարին չէր, որ ցորեն էին արտադրում: Գյուղացիները վստահեցնում են, իրենց բաժանցված ցորենի սերմը Հայաստանում փորձաքննության չի անցել, և թերևս հենց այս պատճառով է, որ գյուղացիները տուժել են ու սպասված բերքը չեն ստացել: Ծրագրից օգտված 165 ֆերմերից 98-ն այսօր խնդիրներ ունի, հարցը  դատական տարբեր ատյաններում է:

Գյուղացիներն այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել՝ իրենց հետ բերելով նաև ԱԺ բնապահպանության ու գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ ևս արձանագրված է, որ գյուղացիներին բաժանվել է ցորենի ոչ ճիշտ սերմացու, տարին նաև բարենապստ չի եղել:  Գյուղացիներն անելանելի վիճակում են, նրանք արդեն ոչ թե պահանջում են, այլ՝ խնդրում են .«98 հոգու անունից խնդրում եմ, թող ապահովեն մեր արտագաղթը: Մենք հողի մշակ ենք, որ երկիրն էլ գնանք , կմշակենք, 98 հոգու անունից խնդրում ենք, մեզ ազատեք այդ պարտականություններից, այս անօրինական դատերն ու վճիռները, որ կայանում են, թող վերջացնեն»:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button